Իրանը հենց այնպես հայտարարություններ չի անում, հատկապես՝ մեկը մյուսի հետևից։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Իրանից եկող հայտարարություններն ովքեր են անում, ինչ պաշտոնի մարդիկ, ինչ դիվանագետներ։ Այդ կերպ ևս Իրանը կոնկրետ ազդակ է տալիս։
Մի մասն ընդդիմություն է խաղալու, էն մեկն էլ՝ հեղափոխություն իրականացրած հեղափոխական վարչապետ:
ՈՒ անելու են այնքան ժամանակ, մինչև ողբերգությունն անմիջապես չկպնի իրենց, ցավը չհասնի իրենց մարմնին:
Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրության վերաբերյալ, ոչ միայն արտահայտում է Իրանի կենսական շահերը, այլ որոշակի ազդանշաններ է փոխանցում առ այն, որ վերոնշյալ խնդիրը կարող է տարածաշրջանային անկանխատեսելի իրադարձությունների բերել:
Արդյո՞ք պատահականություն է սեպտեմբերին Իսրայելի հարձակումը, հատկապես՝ սեպտեմբերի 27-ից ավելի ուժգին, ինտնեսիվ հարձակումները Լիբանանի վրա։ Ադրբեջանի հետ սերտ ռազմական համագործակցության մեջ գտնվող Իսրայելը ի՞նչ ակնկալիքներ ունի սեպտեմբերին սկսած ռազմական գործողություններից, ու՞ր է փորձում այն տանել, ո՞ր տարածաշրջան է փորձում տեղափոխել։